Van Iperen-ը ներկայացնում է պրեմիում դասի պարարտանյութերի և կենսախթանիչների ամենալայն տեսականի, որոնք հարմարեցված են հատուկ հայ արտադրողների համար: Մեր արտադրանքի շարքը՝ Հիմնական, կազմված է ամբողջությամբ ջրալույծ հանքային և հեղուկ պարարտանյութերից: Մինչդեռ Բարձր արդյունավետությամբ լուծումներ (ԲԱԼ) շարքը ներառում է նորարարական պարարտանյութեր, որոնք նախատեսված են սնուցման, կենսախթանման և կայունության համար:

This content is available when you accept the cookies.

Van Iperen-ը Հայաստանում՝ Գյուղատնտեսական մարտահրավերների թիրախավորում

Հայաստանի լեռնային լանդշաֆտներում ջրի սակավության և սահմանափակ վարելահողերի կայուն կառավարումը շատ կարևոր խնդիր է։ Գյուղատնտեսական եզակի լանդշաֆտի ուսումնասիրության արդյունքում` Van lperen-ը առաջարկում է անհատականացված և բարձրորակ լուծումներ։ Մենք նպատակ ունենք հայ արտադրողներին զինել այն փորձով և ժամանակակից գյուղատնտեսական լուծումներով, որոնք անհրաժեշտ են բերքի բարելավման համար՝ նույնիսկ դժվարին և սահմանափակ ջրային ռեսուրսների պայմաններում՝ հաղորդելով ժամանակակից և կայուն գյուղատնտեսության վարման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Գյուղատնտեսական մարտահրավերների մեջ` ինչպիսիք են Հայաստանում վարելահողերի սահմանափակությունը և ջրի սակավությունը, Van Iperen-ը աջակցում է տեղական աճեցողներին: Ապահովելով նրանց պրեմիում կարգի հիմնական պարարտանյութերով բույսերի բարենպաստ սնուցման համար՝ մենք առաջարկում ենք լուծումներ, որոնք նախատեսված են մարտահրավերները հաղթահարելու, սննդանյութերի օգտագործման արդյունավետությունը (ՍՕԱ) բարձրացնելու և ջրի օգտագործման արդյունավետությունը (ՋՕԱ) բարելավելու համար: Մեր նպատակը միայն աբիոտիկ սթրեսի դեմ պայքարը չէ։ Մենք ձգտում ենք կայունացնել բերքը՝ հաղթահարելով Հայաստանի գյուղատնտեսությանը առաջադրվող աննախադեպ խոչընդոտները:

Van Iperen-ի նորարարական տեսականին հանդիսանում է կայուն գյուղատնտեսության հիմքը՝ ապահովելով ջրային սթրեսի կառավարումը, հողի առողջության ամրապնդմումը և ամենաբարձր որակի ժամանակակից պարարտանյութերի և կենսախթանիչների հասանելությունը բույսերին: Համագործակցելով հայ մշակողների հետ՝ մենք զարգացնում ենք կայուն և զարգացած գյուղատնտեսության հնարավորություններ:

Բարձր արդյունավետությամբ լուծումներ (ԲԱԼ)

P4P biostimulants are Ecocert certified

Ներկայացնում ենք Plants for Plants® կենսախթանիչների շարքը, որը ստացվում է բույսերի մզվածքներից և նախատեսված է արմատային և տերևային սնուցման համար: Plants for Plants® շարքը կազմված է 4-Good, 4-Vita և 4-Terra պատրաստուկներից, որոնցից յուրաքանչյուրը մանրակրկիտ մշակված է ջրի օգտագործման արդյունավետությունը (ՋՕԱ), սննդանյութերի կլանման արդյունավետությունը (ՍՕԱ) օպտիմալացնելու և երաշտի հետևանքով առաջացած սթրեսի դեմ բույսերի դիմադրողականություը բարձրացնելու համար:

Plants for Plants® կենսախթանիչները ոչ միայն խթանում են վեգետատիվ աճը և մշակաբույսերի զարգացումը, այլև նպաստում են բերքատվության բարձրացմանը և բերքի բարձր որակին: Այս կենսախթանիչները բարձրացնում են բույսերի դիմացկունությունը աբիոտիկ սթրեսի նկատմամբ և հեշտացնում են հիմնական սննդանյութերի կլանումը` ապահովելով բարձր արդյունավետություն նույնիսկ աճի համար իդեալական պայմաններում:

Plants for Plants® կենսախթանիչները, որոնք ստացել են Ecocert-ի օրգանական գյուղատնտեսության հավատտագիր և արժանացել ԵՄ LIFE Award 2023 մրաանակաբաշխութան բնապահպանական անվանակարգի մրցանակ, հանդիսանում են ավանդական գյուղատնտեսությունն ավելի կայուն դարձնելու գրավականը: Բացահայտեք մշակման ավելի արդյունավետ մոտեցումը՝ նոր սերնդի, բուսական ծագման կենսախթանիչների միջոցով:

Overview of Algae Solutions range

Բացահայտեք ջրիմուռների մզվածքի ներուժը՝ մեր առաջադեմ տերևային պարարտանյութերի հետ միասին, որոնք նախատեսված են սնուցմն և կենսախթանումը արդյունավետ զուգորդելու համար: Ascophyllum nodosum ջրիմուռներով հարստացված այս կենսախթանիչները, որոնք ստացվում են խիստ պայմաններում աճող ջրիմուռներից, հանդիսանում են սննդանյութերի խտացված լուծույթներ, իդեալական են երաշտի ժամանակ սննդանյութերի կլանումը ուժեղացնելու համար:

Բույսերի աճի սկզբնական փուլերին հարմարեցված մեր Ascophyllum nodosum ջրիմուռների հիմքով կենսախթանիչները խթանում են աշխույժ աճը, ապահովում են արմատների զարգացումը, ուժեղացնում են սննդանյութերի յուրացումը և բարձրացնում բույսերի ընդհանուր կենսունակությունը: Ջրիմուռային մզվածքը հատկապես արդյունավետ է անբարենպաստ պայմաններում և հնարավորություն է տալիս աճեցնողներին բույսերին հաղորդել սթրեսակայուն հատկություններ՝ ապահովելով սննդանյութերի յուրացման գործընթացը:

Առավելագույնի հասցրե՛ք ձեր մշակաբույսերի ներուժը ջրիմուռների մզվածքի միջոցով՝ հզոր կենսախթանիչ, որը խթանում է ինչպես արմատների, այնպես էլ բողբոջների աճը վաղ փուլերում՝ ապահովելով լավագույն արդյունքներ նույնիսկ աճեցման անբարենպաստ պայմաններում: Բացահայտեք ջրիմուռների մզվածքի ազդեցությունը ձեր մշակաբույսերի արդյունավետությունը բարձրացնելու վրա:

Tomato grower in Greece using P4P solutions

Մենք մեր ջերմոցներում լայնորեն կիրառել ենք P4P 4-Terra և 4-Vita: Չնայած, որ ջերմատանն ոնեինք բարձր ջերմաստիճան, ջրի պակաս և շատ այլ խնդիրներ, բույսերը հաղթահարեցին ջրային սթրեսը։ Երկու պատրաստուկների կիրառման դեպքում էլ բույսերն ավելի ամուր էին, ավելի լավ էին ծաղկում, պտուղներ տալիս և առողջ էին: Մենք կարողացանք նվազեցնել ջրի պահանջարկը և ֆոսֆորի կիրառումը: Լավագույն խորհուրդը, որը ես կարող եմ ձեզ տալ, նշված երկու կենսախթանիչների կիրառումն է, քանի որ ես գոհ եմ իմ լոլիկի արդյունքներից:

Tomato grower in Greece using P4P solutions
Մանթոս Անտոնակիս
Լոլիկ աճեցնող-Լերապետրա (Կրետե, Հունաստան)

Ներկայացնում ենք բարձրորակ պարարտանյութեր և կենսախթանիչներ հայ աճեցնողների համար։

Պրեմիում պարարտանյութերի և կենսախթանիչների մեր տեսականին այժմ Հայաստանում է՝ մեր գործընկեր «Ագրոտեխ» ՍՊԸ-ի շնորհիվ: Ավելի քան 10 տարվա փորձով Ագրոտեխը հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր` Հայաստանի աճեցնողների և գյուղատնտեսական ընկերությունների համար: Մշակաբույսերի բերքատվությունը բարձրացնելու և կայուն գյուղատնտեսական պրակտիկաները խթանելու համար «Ագրոտեխ»-ը Հայաստան է բերում վերջին ձեռքբերումներն ու նորարարությունները՝ ներառյալ այնպիսինները, ինչպիսիք են Plants for Plants® և Ջրիմուռների լուծույթներ ապրանքանիշերի տեսականին:

«Մեր հաջողության գաղտնիքն այն է, որ մենք միշտ նախընտրում և տրամադրում ենք լավագույնը: «Լավագույն» ասելով մենք հասկանում ենք որակը: Եվ Van Iperen International-ը այդ որակի պատասխանն է»,- ասում է «Ագրոտեխ»-ի գործադիր տնօրեն Նաիրա Խաչատրյանը: Փորձառու մասնագետների թիմի աջակցությամբ՝ «Ագրոտեխ»-ը նվիրված է հայ աճեցնողներին և միտված է հաճախորդներին բացառիկ սպասարկում մատուցելուն: Ինչպե՞ս են նրանք դրան հասնում:

Նրանց հետ սերտ համագործակցելով՝ Ագրոտեխը հասկանում է նրանց կարիքները և առաջարկում անհատականացված լուծումներ՝ օգնելու նրանց հասնել իրենց գյուղատնտեսական նպատակներին: Կապվեք Ագրոտեխի հետ այսօր՝ բացահայտելու համար մեր բարձրորակ պարարտանյութերն ու կենսախթանիչները Հայաստանում:

Կապվե՛ք Ագրոտեխի հետ հիմա։

Van Iperen - Ձեր աճի գործընկերը Հայաստանի գյուղատնտեսության մեջ:

Մեր բոլոր առաջարկներն արտադրվում են բերքի որակը և աբիոտիկ սթրեսի նկատմամբ բույսերի կայունությունը բարձրացնելու համար, ինչը հանգեցնում է ուժեղ բույսերի, որոնք կարող են աճել տարբեր պայմաններում: Van Iperen-ի մասնագիտացված պարարտանյութերը և կենսախթանիչներն օգնում են հայ աճեցնողներին մշակել առողջ, բարձր բերքատվություն ունեցող մշակաբույսեր, որոնք կայունություն են ցուցաբերում բնապահպանական տարբեր մարտահրավերների նկատմամբ: Մեր արտադրանքները ռազմավարական ներդրում են, որոնք հզորացնում են հայկական գյուղատնտեսությունը ապագայի համար կայուն փորձով:

Ծանոթացեք մեր թիմին Հայաստանում։

Georges Chidiac and Joe Sakr - Van Iperen Team in Armenia

2010 թվականին՝ իր հիմնադրումից ի վեր, Van Iperen International-ը հանդիսանում է Van Iperen Group-ի մի մասը, որը մեկ դար պատմությամբ ընտանեկան բիզնես է՝ խորապես արմատավորված պարարտանյութերի ոլորտում: Սկզբից ի վեր մեր նպատակն է եղել հեղափոխել գյուղատնտեսությունը՝ մեր ջանքերի հիմքում դնելով աճեցնողին աջակցելը: Ինչպե՞ս ենք մենք դրան հասնում: Գործընթացի յուրաքանչյուր փուլում մենք ներգրավում ենք լավագույն մասնագետների թիմ՝ համալրված մշակաբույսերի մասնագետներով, որոնք ձգտում են բավարարել տարբեր մշակաբույսերի առանձնահատուկ կարիքները տարբեր պայմաններում ամբողջ աշխարհում:

Այս հանձնառության օրինակն է Հայաստանում մեր նվիրված թիմը: Մեր վաճառքի մենեջերները՝ Գաբրիել Շոեմեյքերը և գյուղատնտես Քրիստիան Հյուբեները, սերտորեն համագործակցում են տեղական գործընկերների հետ՝ աշխատելով մեր հաճախորդներին պարարտանյութերի վերաբերյալ նոր գիտելիքների տրամադրման ուղղությամբ, օգնում են լոգիստիկայի, գրանցման և մարքեթինգային նախաձեռնությունների հարցերում:

Գրե՛ք մեզ էլ.